Երևանում անցկացվել է «Բարեկամության գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը
30.11.2024
Նոյեմբերի 27-30-ը «Դինամո» մարզահամալիրում Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվել է «Բարեկամության գավաթ» անունը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Ընդհանուր առմամբ 130-ից ավելի մարզիկ պայքարել է մեդալների 14 հավաքածուի համար։