Երևանում անցկացվեց CORLEAP-ի 14-րդ տարեկան հանդիպումը
Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) 14-րդ տարեկան հանդիպումն այս տարի հյուրընկալել էր Երևանը: Վեհաժողովի ընթացքում քննարկվել են ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ, Արևելյան գործընկերության երկրների մեջ ապակենտրոնացման ընթացիկ վիճակը, ինչպես նաև CORLEAP-ի 2025-2029թթ. գործողությունների ծրագրի քննարկումն ու ընդունումը:
Համաժողովի շրջանակում ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ու Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Համաժողովի ընթացքում ընտրվել է հաջորդ տարվա համանախագահող պետությունը՝ Մոլդովան: