Երևանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնը
06.08.2026
Օգոստոսի 1-5-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային փառատոնը՝ ընդգրկելով 13 մարզաձև։
Փառատոնը միավորեց տարբեր կարողություններով մարզիկների՝ խթանելով ներառականությունը, առողջ ապրելակերպը և սպորտի միջոցով նոր հնարավորությունների ստեղծումը։
Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով։