Երևանում բարելավվում են կենսաապահովման պայմանները
30.06.2026
Մայրաքաղաքի 35 հասցեներում կառուցվում և վերակառուցվում են ջրահեռացման, հեղեղատար և ոռոգման համակարգերը: Դրանցից 2-ում կառուցվում և վերակառուցվում են հեղեղատարներ, իսկ մնացածներում ստեղծվում են կոյուղատար և ոռոգման նոր համակարգեր:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հ․ 95 մսուր-մանկապարտեզին հարակից տարածքում վերակառուցվում է կոյուղագիծը: Կոյուղատար համակարգ է կառուցվում նաև Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքում, որը երբևէ կոյուղի չի ունեցել: