Երևանում բացվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին
Երևանի ավագանու որոշմամբ Ուրուգվայի հրապարակում տեղադրվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ու Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:
Երևանի փոխքաղաքապետը համոզմունք է հայտնել, որ կարևոր այս նախաձեռնությունը երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված ջերմ բարեկամության ու փոխադարձ հարգանքի ևս մեկ վկայությունն է:
Լևոն Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ Երևանի և Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի միջև քույր քաղաքներ հռչակվելու մասին համաձայնագիրն արդեն պատրաստ է ստորագրման: