Երևանում հիմնանորոգված հերթական մանկապարտեզը. հարմարավետ պայմաններ՝ ավելի քան 250 երեխայի համար
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։
1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։ Այստեղ 7-ի փոխարեն ձևավորվել է 10 խումբ:
Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել ավելի քան 250 երեխայի համար:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:
Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով:
Քաղաքապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ոռոգման համակարգ անցկացնելու նպատակով և կանաչապատել բակային հատվածը։