Երևանում. Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակը

27.05.2024

Երևանում՝ Հրազդանի կիրճում գտնվող բացօթյա մարզահրապարակը, որն այսօր հայտնի է «Բիձու գյոլ» կամ «Չռիկ» անվամբ, ավանդազրույցների համաձայն ձևավորվել է 1920-ական թվականներին: Դեռ այդ ժամանակ շատերն այստեղ էին գալիս լողալու, վազելու և պարզապես մարզվելու համար:

Տարիների ընթացքում տարածքը կահավորվել է, գետի ափին` աղբյուրի տեղում նաև լողավազան է ձևավորվել:

Այսօր այստեղ են շտապում ոչ միայն տարեցները, այլև երիտասարդներն ու պատանիները: Հրազդանի կիրճում են մարզվել նաև աշխարհի ու Եվրոպայի հայ չեմպիոնները:

Տեսանյութ

Երևանում. Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակը