Երևանում կանցկացվի ձյուդոյի միջազգային մրցաշար

05.05.2023
Սպորտ

Երևանի քաղաքապետարանը  ս. թ. մայիսի 7-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում  կանցկացնի «Երևան օփեն» ձյուդոյի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության (5 թիմ), Վրաստանի, Գերմանիայի մեկական թիմեր: Առանձին թիմով պայքարին կներգրավվեն նաև  ուժեղագույն հայ ձյուդոիստները: Մրցաշարի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան; Բացման հանդիսավոր արարողությունը կմեկնարկի ժամը 15: 30-ին: 
 

Լուսանկարներ