Երևանում կանցկացվի Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

03.09.2026

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արդի Արվեստի Կենտրոն» («ՀայԱրտ» մշակութային կենտրոնը) սեպտեմբերի 22–27-ը կանցկացնի «Լուսանկարչության հեծանները» խորագրով Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը։
Համաժողովին մասնակցելու համար  Երևան կժամանեն լուսանկարիչներ, թանգարանների տնօրեններ, հետազոտողներ և արվեստի կառավարիչներ՝ Եվրոպայից ու աշխարհի տարբեր երկրներից։
Այն կդառնա լուսանկարչության, հիշողության, արխիվների, մշակութային կառույցների և ժամանակակից տեսողական արվեստի շուրջ մասնագիտական երկխոսության հարթակ։ 

Լուսանկարներ