Երևանում կայացան հանրապետական ռազմամարզական խաղերի երևանյան փուլի մրցումները
Երևանում տեղի ունեցավ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի երևանյան փուլը, որին մասնակցեց 99 աշակերտ։
Մրցումների արդյունքներով՝
3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիմը,
2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը,
Հաղթող ճանաչվեց Աջափնյակ վարչական շրջանի թիմը, որը կմասնակցի հանրապետական փուլին։
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և դիպլոմներով։