Երևանում կայուն էներգիայի օրեր են
Կրթական տարբեր հաստատությունների մի խումբ ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և ոլորտի փորձագետներ փետրվարի 11-12-ը հնարավորություն ունեն մասնակցելու «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառմանը։
Այն պաշտոնապես մեկնարկեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բացման խոսքով, որից հետո մասնակիցներն իրենց հուզող հարցերն ու առաջարկները ներկայացրին քաղաքապետին։
Ցուցադրվեցին նաև ուսանողների կողմից պատրաստված այնպիսի նորարարական տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են էներգիայի արդյունավետ կառավարմանն ու դրա խնայողությանը։