Երևանում կկառուցվի անտուն շների կացարան
18.12.2025
Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկի անտուն շների կացարանի շինարարությունը: Կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շների համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ: Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որ կենդանիներն իրենց զգան առավել ապահով և անվտանգ:
Կացարանի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձի ուսումնասիրման արդյունքները: