Երևանում մեկնարկել է բալետային 4-րդ միջազգային փառատոնը
04.06.2026
Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը` անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։
Լուսանկարներ