Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան 2026» միջազգային կինոփառատոնը

15.07.2026

Հայ և համաշխարհային կինոարտիստներին արդեն 23-րդ անգամ Երևանում համախմբում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է հուլիսի 12-19-ը։ Արդեն հինգերորդ տարին է, որ կինոփառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ 
Այս տարի փառատոնին աշխարհի 90 երկրից ներկայացվել է շուրջ 600 հայտ, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։
Կինոփառատոնի այս տարվա պատվավոր հյուրը ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանն է։ Միջազգային և տարածաշրջանային մրցութային ծրագրերի ժյուրիները գլխավորում են ժամանակակից կինոյի ճանաչված ներկայացուցիչներ Ջեսիկա Հաուսներն ու Մահմուդ Քալարին։
Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Տեսանյութ

Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան 2026» միջազգային կինոփառատոնը
Տեսնել ավելին