Երևանում շարունակվում են ծառերի բուժման աշխատանքները

22.07.2016

 Մայրաքաղաքի վարչական շրջաններում ծառերի բուժման աշխատանքները մեկնարկել են հունիսի 15-ից և կշարունակվեն մինչև օգոստոսի 15-ը։

 Բուժման են ենթարկվում հիմնականում թեղի, կաղնի, թխկի և ակացիա տեսակի ծառերը։
Դրանց բուժման գործընթացում օգտագործվում են լվիճների ոչնչացմանը նպաստող «ցիպերմաքսի», «դիազինոն», «կոմֆիդոր» տեսակի ժամանակակից ու արդյունավետ բուժանյութերը։
 Ծաղկային տարածքների դեպքում օգտագործվում են այլ բուժանյութեր։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին