Երևանցիներին մատուցվող ծառայությունները՝ թվային նոր լուծումներով

07.08.2026

Սևանի ափին անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ին այս տարի Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ մասնակցում էր սեփական  տաղավարով: 
Այստեղ այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու քաղաքային կառավարման թվային լուծումներին, նորարարական նախաձեռնություններին և մատուցվող ծառայություններին։ 
Միջազգային տեխնոլոգիական և ձեռնարկատիրական համաժողովին ելույթով հանդես էր եկել Երևանի քաղաքապետը: Տիգրան Ավինյանը խոսել է Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայություններում ներդրված AI գործիքների և GIS համակարգի մասին:

Տեսանյութ

Երևանցիներին մատուցվող ծառայությունները՝ թվային նոր լուծումներով