«Երևանյան ամառ 2017». կայացել է հերթական «Երևանյան դրիֆթինգ» ավտո-մոտո շոուն
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարակից հրապարակում անց է կացվել արդեն ավանդույթ դարձած «Երևանյան դրիֆթինգ» ավտո-մոտո շոուն:
Միջոցառման ընթացքում տարբեր մակնիշի հզորացված և վերափոխված մեքենաներն ու մոտոցիկլետները ցուցադրել են դրիֆթինգի ամենահետաքրքիր և գեղեցիկ համարները: Այս դիտարժան շոուի ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել նաև անմիջականորեն ծանոթանալու մեքենաների և մոտոցիկլետների հնարավորություններին՝ ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները նրանց հզորությունների և մյուս հատկանիշների մասին:
Նշենք նաև, որ «Երևանյան դրիֆթինգ» մրցույթի հաղթողներն արժանացել են գավաթների և միջոցառման հովանավորների կողմից նվերների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն