«Երևանյան ամառը»՝ Աջափնյակ վարչական շրջանում

20.06.2014

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երկրորդ տարին անընդմեջ մեկնարկող «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը:

Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» ՀԲԿ-ին հարակից զբոսայգում անցկացվել է «Ողջույն Աջափնյակից» խորագրով միջոցառումը։ «Ուրախ ամառ, երջանիկ մանկություն» համերգային ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն են ունեցել շփվելու սիրված մուլտհերոսների և ծաղրածուների հետ, հետևել աճպարար-ձեռնածուի հնարքներին: Մանկական շոու-ծրագիրն ուղեկցվել է նաև երաժշտական և պարային կատարումներով:

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործությունների կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Լավագույնները պարգևատրվել են պատվոգրերով:
Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության և երևանյան ամառային հանգիստը հետաքրքիր ու լիարժեք կազմակերպելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ