Երևանյան երգերի կարաոկե՝ Հյուսիսային պողոտայում

08.10.2016

«Էրեբունի-Երևան 2798»-ի տոնակատարության ծրագիրն այս տարի ևս հագեցած է ամենատարբեր միջոցառումներով՝ նախատեսված տարբեր նախասիրություններ ունեցող մեր համաքաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկ հյուրերի համար: Երևանին նվիրված երգերը մայրաքաղաքի տոնի առիթով քաղաքին նվիրելու հնարավորություն էր ընձեռվել Հյուսիսային պողոտայի կարաոկեի հարթակում, որին միացել են տասնյակ երիտասարդներ, մեծահասակներ, երեխաներ, նաև օտարազգիներ:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ