Երևանյան լճի բնապահպանական խնդիրը Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է
Շուրջ 1500 հասցեների կոյուղաջրերը Հրազդան գետ բաց թողնելու հետևանքով խախտվում և աղտոտվում է Երևանյան լճի բնական միջավայրը։ Բացի այդ՝ լիճն աղտոտվում է նաև կենցաղային թափոններով, ուստի միջավայրը մաքուր պահելու գործում չափազանց կարևոր է բնակիչների դերը։
Բնապահպանական վիճակը բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, իրականացնում է Հրազդանի կիրճի, համանուն գետի և Երևանյան լճի հարակից տարածքի բարենորոգման ու հանգստի գոտու ստեղծման ծրագիրը։ Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային էկոհամակարգի պահպանումն ու զարգացումը։