Երևանյան միջազգային բալետային փառատոն. ընթանում են «Մեծ» թատրոնի վերջին փորձերը
06.06.2025
Երևանյան բեմում Մոսկվայի «Մեծ» թատրոնի արտիստներն են: Երևանյան միջազգային բալետային փառատոնի ընթացում հանդես են գալու հռչակավոր «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով: Ելույթից առաջ ընթանում են վերջին փորձերը:
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու մշակութային այս բացառիկ միջոցառմանը, որը տեղի կունենա հունիսի 6-ին և 7-ին՝ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20:00-ին:
Մուտքն ազատ է: