«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում հիմնվեց Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ

08.04.2023

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի՝ շուրջ 12 հա զբաղեցնող տարածքն արդեն նոր խորհուրդ ունի՝ կյանքի, վերածննդի, սիրո ու հոգատարության խորհուրդ: Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակը հիմնվում է հենց հերոսների ծնողների ձեռքերով:

Քաղաքային իշխանության կարևոր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար աշխատանքներում ներգրավվեց համայնքային կառույցի մեծ թիմը:

Մասշտաբային նախագծի շրջանակում այսօր շուրջ 4500 ծառ և թուփ տնկվեց: Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում հիմնվեց Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ