Եռօրյա աշխատաժողով՝ Երևանի ենթակայության դպրոցների տնօրենների մասնակցությամբ

31.10.2025

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն անցկացվող եռօրյա աշխատաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել Երևանի ենթակայության դպրոցների տնօրեններին։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են  կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերին ու Կրթության պետական տեսչական մարմնի կողմից իրականացվող տեսչավորման գործընթացի առանձնահատկություններին, բարձրացվել են նաև ուսումնական գործընթացի մասնակիցների բարեվարքությանն առնչվող հարցեր:
Խոսելով նախաձեռնված բարեփոխումների մասին՝ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են աշխատանքային իրավունքին առնչվող իրավակարգավորումները, առաջնորդության արդի պատկերացումները։ 
Աշխատաժողովի նպատակն է բարելավել դպրոցների կառավարման արդյունավետությունն ու նպաստել կրթության որակի բարձրացմանը։

Լուսանկարներ

Տեսնել ավելին