Երիտասարդ կամավորները բաժանում են «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության տեղեկատվական ուղեցույցներ

07.10.2016

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության նախօրյակին, սկսած հոկտեմբերի 6-ից, երիտասարդ կամավորները մայրաքաղաքի վարչական շրջաններում բաժանում են հոկտեմբերի 8-ին նախատեսված մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի միջոցառումների վայրերի ու անցկացման ժամերի տեղեկատվական ուղեցույցներ: Տոնակատարության օրը կամավորներն ուղեցույցներ կբաժանեն նաև քաղաքի փոքր կենտրոնում և Էրեբունի փողոցում` միջոցառումների անցկացման վայրերին մոտ գտնվող տեղեկատվական կետերից և հարակից տարածքներից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին