Երթևեկության դադարեցում՝ Շենգավիթում

10.12.2023

Շենգավիթ վարչական շրջանում, ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 11-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի երթևեկությունը:

Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 12-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:

Լուսանկարներ