Երթևեկության կազմակերպման նոր փոփոխությունները տվել են դրական արդյունք
11.09.2025
Երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունը դրական ազդեցություն են ունեցել խցանումների մակարդակի վրա. միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման պարագայում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։