Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկներում

14.12.2023

Սիրելի երևանցիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկներում: 
Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա –Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»: 
Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց  խաչմերուկում՝ Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի  ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց  կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»:
Միաժամանակ, Գայի պողոտայի ամբողջ երկայնքով ճանապարհային նշաններն ու գծանշումները կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտու համար սահմանվածին:
 

Լուսանկարներ