Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված

07.03.2024

Հարգելի՛  քաղաքացիներ,

Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի  8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: 

Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոները:
 

Լուսանկարներ