Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի փողոցում

27.11.2026

Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը, իսկ տրանսպորտային հոսքերն առանձնացնելու, վերադասավորումները կանոնակարգելու համար Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում կտեղադրվեն ռետինե կանգնակներ:

Լուսանկարներ