Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22.09.2026
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում, մասնավորապես` Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն՝ ըստ ներկայացված սխեմայի:
Լուսանկարներ