Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

07.07.2025

Երևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ պայմանավորված, երթևեկելի գոտիների կրճատման հետևանքով ընդհանուր տրանսպորտային միջոցների հոսքերի հավասարաչափ բաշխումը հարակից փողոցներում։ Մանրամասները՝ հետևյալ հղմամբ
***
Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքներն ավարտական փուլում են: Արձանի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 18-ին: 
***
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել «Երևանը բաց արվեստանոց» կերպարվեստի երիտասարդական նախագիծը՝ «Քաղաքային շարժում» խորագրով։ «Երևանը՝ բաց արվեստանոց» նախագիծը գեղարվեստական հարթակ է, որի նախնական ընտրության փուլը հաղթահարած շուրջ 50 երիտասարդ նկարիչներ միաժամանակ կստեղծագործեն հանրային տարածքում, բացօթյա պայմաններում՝ ստեղծելով կենդանի ցուցահանդեսային մթնոլորտ, միջոցառման ընթացքում կիրագործվեն նաև կրթական ծրագրեր: 
Քննարկվում է աշխարհահռչակ գեղանկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի Երևան այցելության հնարավորությունը: 
***
Մեկնարկել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: 
***
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում:
***
Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից  մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300  3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել:        
Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը մարդու առողջության և քաղաքային բնական համակարգի վրա:   
Բակային հատվածների լուսատուները կփոխարինվեն մինչև 2200 Կելվին ջերմատվությամբ լուսատուներով, ինչը չի խոչընդոտի բնակելի գոտիներում գիշերային հանգստի ապահովմանը:

Լուսանկարներ