Ֆրանսիական Իլ դը Ֆրանսն ու Երևանը շարունակում են ամրապնդել գործընկերային կապերը
Ֆրանսիական Իլ դը Ֆրանսի և Երևանի համագործակցությունը շարունակվում է, այս անգամ արդեն 3 հիմնական ոլորտներում`քաղաքաշինություն, տրանսպորտային համակարգ և թափոնների մշակում։ Ծրագիրն արդյունավետորեն իրագործելու նպատակով երկուստեք կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ։ Կրթական մասն ապահովում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որը Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար անցկացնում է GIS ուսուցման և աջակցության ծրագիր։ Դրանք քաղաքաշինական մասնագետներին հնարավորություն են տալիս ստանալու եռաչափ ճշգրիտ պատկերներ և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ։
Նախաձեռնությունն իրագործվում է Իլ դը Ֆրանս շրջանի աջակցությամբ, որը նպաստում է Երևանի քաղաքապետարանի կառավարման գործընթացներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ու դրանց արդյունավետության մեծացմանը։