Գագիկ Հարությունյանի 80-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես՝ Արդի արվեստի կենտրոնում

24.09.2026

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի արվեստի կենտրոնում («ՀայԱրտ» կենտրոն) բաց է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից և ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Գագիկ Հարությունյանի 80-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը։
Հայ անվանի լուսանկարչի ստեղծագործությունների լայնածավալ ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և լուսանկարչության 200-ամյակի կապակցությամբ։
Ցուցահանդեսը Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ժառանգության ամբողջական վերարժևորմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև միջազգային ճանաչման ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն է։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2027թ. ապրիլի 22-ը։

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին