Գալշոյան փողոցում հետիոտնային նոր անցում` արհեստական անհարթության համադրմամբ և հանրային տրանսպորտի կանգառի կետեր

12.10.2026

Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով և բազմաթիվ բնակիչների կողմից բարձրացված խնդրին արձագանքելով՝ ս.թ. հոկտեմբերի 13-ից Գալշոյան փողոցում կկատարվեն համապատասխան միջոցառումներ։
Մասնավորապես՝ 19/1 հասցեի հարակից ճանապարհահատվածում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում՝ արհեստական անհարթության համադրմամբ՝ 1.14.1 գծանշմամբ, իսկ նույն հասցեի հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում կկազմակերպվեն հանրային տրանսպորտի կանգառի կետեր՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշմամբ:

Լուսանկարներ