Գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված քարի մշակման արտադրամասը
11.07.2025
Արին-Բերդ գերեզմանատան տարածքում ապամոնտաժվել է համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված քարի մշակման արտադրամասը:
Ապամոնտաժումն իրականացվել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի աջակցությամբ: Շուրջ 20 տարի է, ինչ արտադրամասն ապօրինի գործում է համայնքային գերեզմանատան տարածքում: