«Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողով՝ Երևանում
Այս օրերին մայրաքաղաքում անցկացվում է «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին:
Բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին ուղղված միջազգային գիտաժողովին մասնակցում են 1000-ից ավելի բժիշկներ:
Առողջապահության ոլորտի հայ մասնագետների հետ իր փորձով և գիտական ուսումնասիրություններով է կիսվել Յես Օլեսենը:
Գիտաժողովին զուգահեռ անցկացվում է նաև Healhcare (հիլսքեըր) EXPO Armenia 2024 առողջապահական ցուցահանդես, որին մասնակցում են ավելի քան 150 ընկերություններ:
Աշխարհահռչակ գիտնականի այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ավան բժշկական կենտրոնում վերաբացվեց Յես Օլեսենի անունով ախտորոշիչ սենյակ: