Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նորովի է ընդգծվել Շիրակի մարզպետարանի շենքը
12.10.2026
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը։
Շենքի լուսավորության համար տեղադրվել է շուրջ 400 լուսակետ և 150 մետր երկարությամբ LED լուսային ժապավեն:
Նախագիծը հնարավորություն տվեց նորովի ընդգծել քաղաքի պատմական կերպարը։
Սա մայրաքաղաքի և մարզերի միջև համագործակցության ևս մեկ օրինակ է, որը միտված է համայնքների զարգացմանն ու քաղաքային միջավայրի բարելավմանը։