«Գրան պրի» և երկու առաջին տեղ`«Rimini Fest 2016» միջազգային մրցույթ-փառատոնում

18.08.2016

 Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները` դաշնակահարներ Հայկ Խաչատրյանը, Գագիկ Միքայելյանը և դաշնակահարուհի Լիզա Խաչատրյանը, վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ մասնակցել են Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած «Rimini Fest 2016» միջազգային մրցույթ-փառատոնին: Բազմաթիվ երկրների 450 մասնակիցների թվում երևանցի փոքրիկները պարզապես փայլել են: Նրանցից Հայկ Խաչատրյանը նվաճել է փառատոնի «Գրան պրի» մրցանակը, իսկ Գագիկ Միքայելյանն ու Լիզա Խաչատրյանը տարբեր տարիքային խմբերում զբաղեցրել են առաջին տեղերը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին