Գյումրիում մեկնարկել են Համահայկական 8-րդ ամառային խաղերը. Երևանի պատվիրակությունը մասնակցում է 425 մարզիկներով

06.08.2023
Սպորտ

Համահայկական ամառային խաղերն արդեն 25 տարի է, ինչ միավորում են Հայաստանի ու սփյուռքի երիտասարդներին: Գյումրիում մեկնարկած 8-րդ խոշոր ստուգատեսն այս տարի հայրենիք է բելեր 41 պետության 181 քաղաքի ավելի քան 7000 պատվիրակի: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Երևանի պատվիրակությունը կարևոր այս իրադարձությանը մասնակցում է 425 մարզիկներով և մասնակցության հայտ է ներկայացրել բոլոր մարզաձևերում:

Ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար կխաղարկվի 107 հավաքածու մեդալ:

Տեսանյութ

Գյումրիում մեկնարկել են Համահայկական 8-րդ ամառային խաղերը. Երևանի պատվիրակությունը մասնակցում է 425 մարզիկներով