Հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և կառուցվել են

05.02.2025

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և կառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: 
Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: 
Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին:
Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել է CO2 գազի արտանետումը:
Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն արդեն նոր, գունավոր  ու լուսավոր սենյակներով են սաներին դիմավորելու:

Տեսանյութ

Հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և կառուցվել են