Համատեղ նախաձեռնություն՝ միտված սոցիալ-հոգեբանական ծառայությունների բարելավմանը
Երևանի 12 վարչական շրջանների հոգեբաններն ու սոցիալական աշխատողները շարունակում են համատեղ աշխատանքը՝ փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով։
Երևանի քաղաքապետարանի և «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի համագործակցությամբ շարունակաբար կատարվող հանդիպումների ընթացքում քննարկվում են ոլորտի մարտահրավերները, բացահայտվում մասնագիտական կարիքներն ու մշակվում դրանք լուծելու արդյունավետ ուղիները։
Այս շարունակական գործունեությունը նպաստում է երևանցիներին մատուցվող սոցիալական և հոգեբանական ծառայությունների որակի բարելավմանը։