Համայնքային հողերը վերադարձվում են երևանցիներին
Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանի արդեն մի քանի հասցեներում զավթված և անխնամ տարածքների փոխարեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով: Այս բակը նույնպես կհամալրի դրանց շարքը:
Համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու և բնակիչների համար բարեկարգ միջավայր ապահովելու ջանքերը գործադրվում են Երևանի բոլոր վարչական շրջաններում: