Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

16.07.2025

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է.

  • Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը,
  • Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը,
  • Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը,
  • Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 հասցեին կից ինքնակամ շինությունը:

Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:

Տեսանյութ

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից