Համաժողով՝ նվիրված մայրաքաղաք Երևանի ու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժին ու առանձնահատկություններին

26.09.2025

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել է «Ապագայի ճանապարհ. ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» համաժողովին: Այն մեկ հարկի տակ էր հավաքել պետական ու մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին ու զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներին:  
Պանելային քննարկումների ընթացքում Լևոն Հովհաննիսյանը մասնակիցներին է ներկայացրել Երևանի զբոսաշրջային ներուժը, զարգացման ծրագրերն ու  մշակութային այն միջոցառումները, որոնք դարձել են սիրված և սպասված ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի հյուրերի կողմից։ 
«Երևանը ոչ միայն պատմական ու մշակութային կենտրոն է, այլև ժամանակակից զբոսաշրջային ուղղություն, որը շարունակաբար զարգանում է նորարարական մոտեցումներով։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ զբոսաշրջիկները կզգան Երևանի ջերմ ընդունելությունն ու կբացահայտեն հազարամյակների պատմությունը»,- նշել է Երևանի փոխքաղաքապետը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին