Հանդիպում ապրիլյան պատերազմում և առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցի զինծառայողների ընտանիքների հետ

21.07.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը Ստեփանակերտի քաղաքապետարանում հանդիպել են ապրիլյան պատերազմում առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցի զինծառայողների 15 ընտանիքների հետ: Նրանց տրամադրվել են անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը մշտապես է կարևորված Երևանի քաղաքապետարանի կողմից, և այդ համատեքստում ցուցաբերվող աջակցության բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին