Հանձնարարվել է պատշաճ կերպով իրականացնել կանաչ տարածքների ոռոգման աշխատանքները

03.07.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման, կանաչապատման և խոտհնձի աշխատանքներ: Զուգահեռաբար ապահովվում է նաև վերոնշյալ տարածքների երկհերթ ոռոգում: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել կանաչ տարածքների ոռոգման աշխատանքներն ու «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ քայլեր ձեռնարկել ոռոգման՝ ամառվա համար արդյունավետ, գիշերային ռեժիմին անցնելու ուղղությամբ:
Բնապահպանության վարչության պետը նաև զեկուցել է, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայրաքաղաքի հրդեհավտանգ համարվող տարածքներում, այդ թվում` հանրությանը պարբերաբար նաև իրազեկելով, որ տվյալ տարածքներում պահպանեն սահմանված կանոնները:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ