Հանրային քննարկում՝ Երևան քաղաքի 2026թ. բյուջեի, զարգացման ծրագրի, տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների վերաբերյալ

28.11.2025

Երևանի 2026թ. բյուջեի և զարգացման տարեկան ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են՝ քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումը վարող Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնեց հանրային քննարկման բոլոր մասնակիցներին՝ իրենց հետաքրքրվածության և ակտիվության համար:
Քննարկմանը ներկա էին նաև վերոհիշյալ նախագծերը մշակող ստորաբաժանումների, ինչպես նաև որոշ ոլորտային ստորաբաժանումների ներկայացուցիչներ: 
Ելակետային հարցադրումներ և առաջարկներ են հնչել վերոհիշյալ բոլոր նախագծերի վերաբերյալ, մասնավորապես, քննարկման մասնակիցներն անդրադարձել են քաղաքաշինական ոլորտին վերաբերող խնդիրներին, որոնց առումով ոլորտային պատասխանատուների կողմից տրամադրվել է մանրամասն պարզաբանում:

Լուսանկարներ

Տեսնել ավելին