Հանրային քննարկում՝ Երևան քաղաքի 2027 թվականի բյուջեի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում՝ Երևան քաղաքի 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ։ Լսմանը մասնակցել է քաղաքի խնդիրներով հետաքրքրված 3 քաղաքացի:
Հանդիպումը վարում էր Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ով շնորհակալություն հայտնեց քննարկման բոլոր մասնակիցներին՝ հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար։
Քննարկմանը ներկա էին նաև նախագծերը մշակած, ինչպես նաև մի շարք ոլորտային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Մասնակիցները հարցադրումներով և առաջարկներով հանդես են եկել քննարկվող նախագծի վերաբերյալ։ Հիմնական հարցադրումները վերաբերում էին կանաչապատման ոլորտին, որոնց վերաբերյալ ոլորտի պատասխանատուները տվել են մանրամասն պարզաբանումներ։