Հարգանքի տուրք` երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Ազգային, պետական-քաղաքական գործիչ, 2000-2007թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը՝ հունիսի 12-ին, կրկին մարդաշատ էր Կոմիտասի անվան այգու պանթեոնը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ անդամների ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկում: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն