Հարմարավետ պայմաններ «Բիձու գյոլ»-ում՝ մարզվող երևանցիների համար

12.07.2025

Կենտրոն վարչական շրջանը «Eve capital»-ի հետ գործակցությամբ հերթական նախագիծն է իրականացրել քաղաքում։

Հրազդանի կիրճում՝ հանրահայտ «Բիձու գյոլ» կոչվող տեղանքում, բարեկարգվել է լողավազանը, կառուցվել են հանդերձարաններ, վերանորոգվել են մարզասարքերը: Մարզական գոտին պատվել է ռետինե ծածկույթով:

Բարեկարգման շնորհիվ երևանցիների համար հարազատ վայրը դարձել է հարմարավետ, ինչն իր հերթին կնպաստի մարզական կյանքի ակտիվացմանը Երևան քաղաքում:

Տեսանյութ

Հարմարավետ պայմաններ «Բիձու գյոլ»-ում՝ մարզվող երևանցիների համար